Բաժիններ՝

Թուրքական ռոք խմբի տեսահոլովակի թեման «Ախթամարի» լեգենդի թուրքական տարբերակն է

Թուրքիայում հայտնի ռոք խումբ «Manga»-ի թողարկած վերջին ալբոմի  «Պանդխտություն» (Yad Eller) տեսահոլովակում թուրքական տարբերակով ներկայացվում է «Ախթամարի» լեգենդը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Պատմվում է Վանի Ոստան (ներկայում՝ Գևաշ) բնակավայրի մի հովվի  մասին, որը Վանա լճի Աղթամար կղզու գլխավոր քահանայի աղջկա` Թամարայի  հանդեպ ունեցած սիրո պատճառով  իր վախճանը գտնում է լճի փոթորկահույզ ալիքների մեջ:

Հովվի` Վանա լճի ջրերում խեղդվելուց հետո իրեն լճի կատաղի ալիքների մեջ է գցում նաև քահանայի աղջիկը` գեղեցկուհի Թամարը:

«Պանդխտություն» տեսահոլովակի ռեժիսորը Մյուգե Մանուշն է:

Հիշեցնենք, որ թուրքական ալտերնատիվ ռոք խումը Եվրոպայում անցկացված երգի բազմաթիվ փառատոների դափնեկիր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930