Բաժիններ՝

«Նրանք գիտեն, որ ես այն տղան եմ, ով հարգում է իր ստորագրածը». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է լուրերը «Բավարիայում» իր հնարավոր նշանակման մասին:

«Երբ այդպիսի բաներ են հայտնվում, արդյո՞ք դա անում են ակումբը կամ լրատվամիջոցները: Մենք չգիտենք: Դա կարող էր լինել մի տղա, ով հորինել է լուրը, բայց հետո մարդիկ վերցնում են դա և տարածում:

Ինձ շատ են դուր գալիս «Բավարիայի» մարդիկ: Ես շատ ուրախ էի այնտեղ, բայց նրանք գիտեն, որ ես այն տղան եմ, ով հարգում է իր ստորագրածը:

Ֆուտբոլում կարող են աշխատանքից հեռացնել, եթե չտեսնեն համապատասխան արդյունք: Այնուամենայնիվ, եթե «Մանչեսթեր Սիթին» ուզում է, որ ես աշխատեմ այստեղ, ապա ես կցանկանայի մնալ:

Կարևոր չէ այն, թե արդյո՞ք ապագայում «Բավարիան» ցանկանում է ինձ նշանակել: Իմ սերը քաղաքի և ակումբի հանդեպ հսկայական է: Նույնը վերաբերում է նաև «Բարսելոնային», քանի որ այնտեղ է գտնվում իմ հայրենի քաղաքը: Սակայն նույնը պատահեց նաև Մանչեսթերում: Ես դեռ այստեղ անելու բան ունեմ:

Տեղերը հիշվում են ոչ թե՝ տաճարների կամ թանգարանների պատճառով, այլ՝ այն մարդկանց պատճառով, ում հետ դուք ապրում եք: Ես հավերժ չեմ մնա «Մանչեսթեր Սիթիում»: Սակայն մի տեղը թողնելիս՝ կարևոր է զգալ, որ կարող եք վերադառնալ և երջանիկ զգալ այն մարդկանց հետ, ովքեր նախկինում եղել են այնտեղ»,- ասել է Գվարդիոլան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս