Բաժիններ՝

«Մանկական Եվրատեսիլ»-ի առցանց քվերակությունն սկսված է. Հայաստանը ևս կարող է ձայն տալ մեր պատվիրակին

«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին մեր պատվիրակ Կարինա Իգնատյանի օգտին կարող են առցանց քվեարկել նաև Հայաստանում բնակվող երաժշտասերները:

Առցանց քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 22-ից: Բոլոր ցանկացողները կարող են ձայն իրենց նախընտրած մասնակցին junioreurovision.tv կայքի միջոցով, որտեղ կարող են դիտել բոլոր ելույթները:

Քվերակությունը կավարտվի նոյեմբերի 24-ին մրցույթից անմիջապես առաջ և կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:

Այս անգամ քվերակության համար կտրվի 15 րոպե ևս մեկ անգամ քվերակելու համար: Քվեարկության ավարտից հետո ձեր ձայնը կուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Ձեր քվերակության արդյունքին կավելացվեն նաև ժյուրիի ձայները:ա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս