Պատահար Զինվորական կոմիսարիատի մոտ
Նոյեմբերի 23-ին, ժամը 09:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Զինվորական կոմիսարիատի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Դադումյան փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes ML» (վարորդ՝ Քնարիկ Ղ.) և «Mercedes E320» (վարորդ՝ Արթուր Մ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: