«Ադամայանի առողջական վիճակում անորոշություն է». «Հոֆենհայմ»-ի մարզիչը խոսել է Ադամյանից
Գերմանական «Հոֆենհայմ»-ի գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի և իր ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանին:
«Ադամայանի առողջական վիճակում անորոշություն է: Լիահույս եմ, որ Իհլաս Բեբուն, Անդրեյ Կրամարիչը կլինեն կազմում, շարք է վերադարձել Հովի Նորդվեյտը»,-ասել է մարզիչը:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը վնասվածք ուներ և չէր միացել նաև հավաքականին:
Բունդեսլիգայի 11 տուրերից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 6-րդն է: