Բաժիններ՝

««Տոտենհեմում» խոստանում եմ ցուցադրել իսկական կիրք»․ Մոուրինիո

«Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն տվել է առաջին հարցազրույցը նշանակումից հետո:

«Իմ ուրախությունը սահման չունի, ես ակնկալում եմ նոր մարտահրավեր: Ի՞նչ կարող եմ խոստանալ: Կիրք, իրական կիրք: Ինչպես աշխատանքի, այնպես էլ իմ ակումբի նկատմամբ: Դա այն է, ինչ ես անում եմ իմ ամբողջ կարիերայի ընթացքում, և ես ուզում եմ, իհարկե, անել ամեն ինչ, որպեսզի ուրախություն բերեմ բոլոր նրանց, ովքեր սիրում են այս ակումբը:

Մեծ արտոնություն է, երբ մարզիչը գալիս է ակումբ և ուրախ է թիմի կազմի համար: Դա հաճախ չի պատահում: Անկեղծ ասած, շատ դեպքերում, երբ ակումբ եք գալիս, միշտ մտածում եք, որ ձեզ դուր է գալիս մի բան, բայց ոչ իրականում այդպես չէ: Եվ անմիջապես մտածում եք այն մասին, թե ինչ պետք է անեք, ինչ փոխեք, որպեսզի ձեր գաղափարները համատեղեք առկա խաղացողների հետ:

Սա բոլորովին այլ դեպք է: Ես սա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ ես դարձա «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ, սրանք այն խոսքերն են, որոնք ես ասել եմ և կրկնել եմ վերջին երեք, չորս, հինգ տարիների ընթացքում, նույնիսկ որպես մրցակից: Ես միշտ խոսում էի ակումբի ներուժի, ֆուտբոլիստների որակների մասին, այն գերազանց աշխատանքի մասին, որը ակումբն արեց՝ պահելու բոլոր լավ խաղացողներին, որոնց համար որսի են դուրս եկել Եվրոպայի լավագույն ակումբների մեծ մասը:

Ինձ շատ դուր է գալիս այս կազմը: Իհարկե, ես չեմ պատրաստվում անուններ տալ, չեմ առանձնացնի անհատներ, քանի որ դա լիովին հակասում է իմ գաղափարին, թե ինչպիսին պետք է լինի թիմը, բայց ինձ իսկապես դուր են գալիս այս թիմի որակները:

Չկա այդպիսի մարզիչ, որը կցանկանար բաց թողնել երիտասարդ խաղացողներին և օգնել նրանց զարգանալ: Խնդիրն այն է, որ երբեմն աշխատում եք մի ակումբում, որտեղ ակադեմիաները այնքան էլ լավ չեն, որ տաղանդ ստեղծեն: Բայց երբ դրանք ունեք, մարզիչները միշտ ուրախ են զարգացնել նման խաղացողներին: Ես նայում եմ մեր պատմությանը, և տեսնում եմ, որ այս ակադեմիան անընդհատ տաղանդներ է բաց թողնում առաջին թիմի համար: Իհարկե, ես նույնպես անհամբերությամբ եմ սպասում նրանց հետ աշխատելուն:

«Տոտենհեմի» դեմ խաղալը միշտ էլ դժվար էր, բայց նաև հիանալի: Սա այն վայրերից է, որտեղ նախկինում ես հարգանքի զգացում ունեի: «Տոտենհեմի» հետ հանդիպեցի գավաթի եզրափակչում, կիսաեզրափակչում, մեծ խաղերում:

Կարծում եմ, որ մարդիկ համեստ են, երբ ասում են, որ «Ուայթ Հարթ Լեյնը» գեղեցիկ մարզադաշտ է: Այն աշխարհի լավագույն մարզադաշտն է և դա իրականություն է: Մարզումների համալիրն անզուգական է: Դա, հավանաբար, կարելի է համեմատել միայն ամերիկյան ֆուտբոլի որոշ կառույցների հետ։ Սա վերաբերում է նաև մարզադաշտին: Աշխատանքային միջավայրը զարմանալի է»,-ասել է Մոուրինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս