ԱՄՆ-ի Կոնգրեսը հրաժարվել է լսումներին հրավիրել պաշտոնազրկում նախաձեռնած իրազեկչին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն քվեարկել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում ընթացող ունկնդրումներում իրազեկչին հրավիրելու դեմ, որի հաղորդումն առիթ է ծառայել այն սկսելու համար, ինչպես նաեւ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդուն կանչելու դեմ, ինչը պնդում են հանրապետականները։
Դեմոկրատներն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում հետաքննությունն սկսել են 2019 թվականի սեպտեմբերի 24-ին այն բանց հետո, երբ անանուն իրազեկիչն անհանգստություն հայտնեց Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի առնչությամբ, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 25-ին:
Զրույցի ընթացքում Թրամփն, ինչպես հայտնել է իրազեկիչը, ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա՝ նրան կոչ անելով հետաքննություն սկսել Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի նկատմամբ, ինչպես նաեւ 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին Ուկրանիայի տարածքից ենթադրյալ միջամտության հարցով: Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուներ, նաեւ հայտնել են, որ Թրամփը «սառեցրել է» Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը, որպեսզի ճնշում գործադրի Զելենսկու վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»: