Բաժիններ՝

Վահագնի գյուղից հյուսիս բռնկված անտառային հրդեհն ինքնամարվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 20-ին, ժամը 16։05-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղից հյուսիս գտնվող անտառում բռնկված հրդեհն ինքնամարվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին, ժամը 12։18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղից դեպի հյուսիս գտնվող անտառում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին։

Ժամը 18։15-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. հրդեհի տարածման վտանգ չի եղել։ Մոտ 3 հա տարածքում այրվել են չոր տերևներ, կոճղեր, չորացած ճյուղեր։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 16 փրկարար ծառայող, անտառտնտեսության 5 աշխատակից, Վահագնի գյուղի 5 բնակիչ։

Հրդեհն ինքնամարվել է:

Նոյեմբերի 19-ին, ժամը 13։48-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենից տեղեկություն է ստացվել, որ անտառում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծխացել են կոճղեր և գերաններ: Ժամը 18։10-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։ Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել անտառտնտեսության աշխատակիցները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս