Հրդեհ Վահագնի գյուղից դեպի հյուսիս գտնվող անտառում
Նոյեմբերի 18-ին, ժամը 12։18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղից դեպի հյուսիս գտնվող անտառում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին։
Ժամը 18։15-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. հրդեհի տարածման վտանգ չկա։ Մոտ 3 հա տարածքում այրվում են չոր տերևներ, կոճղեր, չորացած ճյուղեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 16 փրկարար ծառայող, անտառտնտեսության 5 աշխատակից, Վահագնի գյուղի 5 բնակիչ։
Հրդեհն ինքնամարվել է:
Նոյեմբերի 19-ին, ժամը 13։48-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենից տեղեկություն է ստացվել, որ անտառում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծխացել են կոճղեր և գերաններ: Ժամը 18։10-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։ Դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում անտառտնտեսության աշխատակիցները։