Բաժիններ՝

«Ցանկացած ժամանակ». Կավանին և Մեսսին պայմանավորվում են կռվի շուրջ

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին Արգենտինայի և Ուրուգվայի ազգային հավաքականների միջև ընկերական խաղի ընթացքում վիճել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Էդինսոն Կավանիի հետ:

Առաջին խաղակեսի վերջում Լեոն ոտքին հարված է ստացել և ցանկացել է ամբողջ զայրույթը թափել Կավանիի վրա: Ուրուգվայցին չի վարանել և առաջարկել է Մեսսիին իրավիճակը տղամարդկանց նման լուծել, որին Արգենտինայի ավագը պատասխանել է. «Ցանկացած ժամանակ»:

Ինչպես հաղորդում է Goal-ը, ընդմիջման ժամանակ իսկապես կարող էր կռիվ լինել, սակայն Մեսսիի ակումբակից Լուիս Սուարեսը շտկել է իրավիճակը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս