«Նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին». Ավինյանը՝ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մասին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դրական կարծիք ունի նորաստեղծ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ: «Դրական կարծիք ունեմ, կարծում եմ` նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին»,- ասաց Ավինյանը:
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիրը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է: Նոյեմբերի 15-ին ակումբն անցկացրել է իր առաջին հանդիպում-քննարկումը:
Դիտարկմանը, որ այդ ակումբի անդմաները հայտարարում են, որ երկրի իշխանությունը թե ներքին անվտանգության, թե Արցախի հարցում ճիշտ ուղիով չի գնում, մասնավորապես, ետընթաց են արձանագրում բանակցությունների հարցում, Ավինյանն արձագանքեց. «Ես համոզված եմ, որ բոլոր այս հարցերում նոր մոտեցումներ կներկայացնեն այդ ուժի ներկայացուցիչները»: