Հայաստանի ներկայացուցիչներից երեքը հաղթել են շախմատի վետերանների ԱԱ-ի 7-րդ տուրում
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները աշխարհի վետերանների առաջնությունում:
Ռումինիայում ընթացող ԱԱ-ի մինչև 50 տարեկանների առաջնության 7-րդ տուրում Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը հաղթանակներ են տոնել: Մինասյանը և Մովսիսյանը 1,5 միավորով ետ են առաջատարներից:
Մինչև 60 տարեկանների մրցախաղում պարտություն է կրել Ռաֆայել Վահանյանը: Նա նույնպես առաջատարներից ետ է 1,5 միավորով:
Վետերանների աշխարհի առաջնության ավարտին մնացել է 4 տուր: