Բաժիններ՝

Փարիզն ափսոսանք է հայտնել իրանական Ֆորդոյի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ֆորդոյում ուրանի հարստացման իրանական օբյեկտի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: Այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

«Ֆրանսիան խիստ անհանգստացած է Իրանի կողմից իր միջուկային պարտավորությունների չկատարումից: Դա կարղ է լուրջ հետեւանքներ ունենալ տարածման համար,- նշվում է հաղորդագրության մեջ:- Իրանի կողմից Ֆորդոյում ուրանի հարստացման գործունեության վերսկսումը նոր միջոց է, որը խոսում է Վիեննայի համաձայնագրից Իրանի դուրս գալու ցավալի արագացման մասին»:

«Մենք նաեւ ափսոսանք ենք հայտնում ԱՄՆ-ի որոշման կապակացությամբ, որը հետեւեց Իրանի կողմից Ֆորդոյում ուրանի հարստացման գործունեության վերսկսմանը»,- ընդգծվում է կոմյունիկեում:

Ֆրանսիայի ԱԳ նախարությունում նշել են, որ Փարիզը «մտադիր է այսուհետեւ էլ իր գործընկերների հետ սերտ կոորդինացմամբ ջանքեր գործադրել հաջակցություն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի եւ լարվածության թուլացմանը նպաստող պայմաններ ստեղծել»: «Ֆրանսիան կոչ է անում Իրանին՝ առանց հետաձգելու ու ամբողջությամբ կատարել համաձայնագիրը»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկրի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սխալ են եւ միջազգային նորմերի խախտում: ԱՄՆ-ն անցյալ տարի դուրս է եկել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ գործարքից՝ վերականգնելով երկրի նկատմամբ պատժամիջոցները: Թեհրանը հայտարարել է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին: Գործարքի եվրոպացի մասնակիցները ձգտում են պահպանել այն: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը չեղարկում է բացառություններն այն պատժամիջոցներից, որոնք գործում են Ֆորդոյի միջուկային օբյեկտի համար, որտեղ Իրանը վերստին սկսել է ուրան հարստացնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս