Բաժիններ՝

Թուրքիայում չեն քննարկում C-400-ի շուրջ նոր համաձայնագրի կնքման հարցը

Թուրքիան ներկայում չի քննարկում C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի կնքման հարցը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը:

«Ինչպես գիտեք՝ մեր համաձայնագիրն ստորագրվել է 2017 թվականի ապրիլին, C-400-ի մատակարարման գործընթացն այդ համաձայնագրի շրջանակում շարունակվում է: Ներկայում նոր համաձայնագրի կնքման մասին խոսք չկա: Առաջիկայում կշարունակվի մարտկոցների մատակարարման, անձնակազմի ուսուցման, համակարգերի ծավալման, տեղակայման վայրերի ընտրության, ծրագրային ապահովման կարգաբերման գործընթացը: Դա, իհարկե, տեւական գործընթաց է տեխնիկական տեսանկյունից»,- նոյեմբերի 20-ին նրա խոսքը մեջբերել է Էրդողանի վարչակազմի կայքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս