«Մեծարգո պարոն վարչապետ, մի խայտառակեք Ռեսպուբլիկան». Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեծարգո պարոն վարչապետ, մի խայտառակեք Ռեսպուբլիկան

Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել (ի դեպ ցավալի է, որ երկրի հպարտ վարչապետին կողքից են հուշում Բաղրամյանի կրկնակի հերոս լինելու փաստը): Ժողովրդի վարչապետը կարծում է, որ Գարեգին Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին է մասնակցել, առավել ևս՝ Բաղրամյանի հետ միասին։ Ժողովրդի վարչապետը երբևէ չի լսել, որ մեր պատմության մեջ առաջին անգամ Գարեգին Նժդեհը աչքի է ընկել դեռևս 1912թ.-ին, երբ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության բուլղարական բանակի կողքին Անդրանիկի հետ միասին ղեկավարում էր հայկական կամավորական վաշտը, իսկ հետո Առաջին Աշխարհամարտին էր մասնակցում՝ որպես հայկական կամավորական երկրորդ գնդի հրամանատարի տեղակալ: Ժողովրդի վարչապետը զարմանում է, թե ինչո՞ւ 1939թ.-ի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը Ռուսաստանում չի քննադատվում, մինչդեռ այս պակտը քննադատվել է դեռևս 1989թ.-ի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների դեկտեմբերի 24-ի համագումարում՝ համար 979-1 «1939թ.-ի չհարձակման մասին սովետա-գերմանական պայմանագրի քաղաքական և իրավական գնահատականի մասին» որոշումով։

Հ.Գ. Պարոն վարչապետ, մի խոսեք այս թեմաներից, ամոթ է։ Մեր և Ռուսաստանի մասով պատմագիտության բռնաբարությունը լրիվ բավարար է։ Ի սեր Աստծո, հանկարծ չխոսեք 1938թ.-ի Մյունխենյան գործարքից։ Դուք մեզ և ռուսաստանցիներին ձեր պատմագիտական գիտելիքներով արդեն շշմեցրել ու զվարճացրել եք, նույնը մի արեք Արևմուտքի մասով»:

Տեսանյութեր

Լրահոս