Բաժիններ՝

Շվեդիայի դատախազությունը փակել է Ջուլիան Ասանժի գործի քննությունը

Շվեդիայում դատախազությունը փակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին հասցեագրված մեղադրանքների հետաքննությունը, որին կասկածում էին բռնաբարության մեջ: Այդ մասին, ինչպես հաղորդել է Aftonbladet-ը, մամուլի ասուլիսում հայտնել է դատախազ Էվա Մարիա Պերսոնը։

Նրա խոսքով՝ ինքը լսել է հինգ վկաների ցուցմունքները, որոնք արդեն հայտնի էին հետաքննությանը, ինչպես նաեւ երկու նոր վկաների ցուցմունքները: Եվ, չնայած դրան, հավաքված ապացույցները բավարար չեն դատարանում մեղադրանքներ ներկայացնելու համար:

Ասանժի նկատմամբ հետաքննությունը ընդմիջումներով շարունակվում էր 2010 թվականից: Այն ժամանակ Շվեդիայի քաղաքացուհին նրան մեղադրեց բռնաբարության մեջ: Ասանժը ժխտում էր մեղքը եւ ասում, որ նրա հետ կապը եղել էփոխադարձ համաձայնությամբ: Այս մեղադրանքի գծով վաղեմության ժամկետը կլրանա 2020 թվականի օգոստոսին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս