ԱՄՆ-ը Լեհաստանում տասնապատիկ կավելացնի իր զորակազմը
ԱՄՆ-ը որոշում է ընդունել ավելացնել իր ռազմական ներկայությունը Լեհաստանում: Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին: «Միացյալ Նահանգները՝ մեր հզորագույն դաշնակիցը, նախագահ Անջեյ Դուդայի եւ ազգային պաշտպանության նախարարի ջանքերի շնորհիվ որոշում է ընդունել ավելի քան տասնապատիկ ավելացնել ԱՄՆ-ի զորակազմը Լեհաստանում»,- ասել է նա՝ Սեյմում ելույթ ունենալով ծրագրային ճառով:
Ամռանը Վարշավան եւ Վաշինգտոնն ստորագրել են ռազմական համագործակցության համատեղ հռչակագիր: Սակայն փաստաթղթի համաձայն՝ ամերիկյան զորակազմի թվաքանակը պետք է աճեր սոսկ հազարով ներկայիս 4,5 հազարից:
Նաեւ կողմերը համաձայնեցրել են հանրապետության տարածքում այն վայրերը, որտեղ կտեղաբաշխվեն ամերիկյան զորքերը, իսկ շտաբի գտնվելու վայրն ընտրել են Պոզնանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: