Ովքե՞ր են ամենաբարձր վարկանիշ ունեցողները

Փաստաբանների կողմից դատավորների վարկանիշավորման  գործընթացն ավարտվելու է սույն թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00: Այս մասին հայտնում է Help Court-ը։

Ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորին, ինչպես ընդունված է, փոխանցվելու է «Թափանցիկ ձեռք 2019» խորհրդանշական հուշանվերը:

Այս պահին բացառապես փաստաբանների գնահատմամբ ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն  Ալեքսանդր Ազարյանն է (Թափանցիկ ձեռք 2018 մրցանակակիր) – Վերաքննիչ քրեական դատարան (վարկանիշը՝ 105)։

Հիշեցնենք, որ նա առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորն է, ով հետագայում ենթարկվեց անասելի հետապնդումների, ընդհուպ՝ ատենախոսության պլագիատի կասկածանքով: 2-րդ հորիզոնականում Դավիթ Բալայանն է՝  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (վարկանիշը՝ 97), ով ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է, Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի և պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի եղբայրը: 3-րդ հորիզոնականում  Դավիթ Հարությունյանն է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (վարկանիշը՝ 79). նա Պետական պահպանության ծառայության նախկին ղեկավար՝ Կրակեմ Հրաչ մականունով հայտնի Հրաչյա Հարությունյանի որդին է։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս