Լիբանանի բանկերն անկարգությունների պատճառով սահմանափակել են կանխիկ գումարների հանումը
Լիբանանի բանկերը քաղաքական բողոքներով պայմանավորված ընդմիջումից հետո վերսկսել են աշխատանքը, եւ օտարերկրյա արժույթով հաշիվներից շաբաթական մինչեւ 1000 դոլար փող հանելու սահմանափակումներ են մտցրել: Ինչպես հայտնել է Լիբանանի բանկերի ասոցիացիան, այս կոորդինացված միջոցառումները լինելու են ժամանակավոր։
Արտասահման միջոցների փոխանցումներն բանկերը թույլատրելու են բացառապես անձնական արտակարգ պատճառների դեպքում:
Արտասահմանից դրամական փոխանցումների սահմանափակումները չեղարկվել են: Սահմանափակումները համաձայնեցված են Լիբանանի ազգային բանկի հետ, ճշտել է ասոցիացիան:
Բանկերը փակ են եղել անցած ամսվա մեծ մասի ընթացքում, իսկ անցած շաբաթ բանկերի աշխատակիցները գործադուլ են արել՝ պահանջելով ուժեղացնել անվտանգության միջոցներն իրենց աշխատանքի համար: Լիբանանում զանգվածային բողոքներն սկսվել են հոկտեմբերի կեսերին տնտեսական ճգնաժամի ֆոնին: Հոկտեմբերի 29-ին բողոքողների ճնշման ներքո հրաժարական տվեց վարչապետ Սաադ Հարիրին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: