Բաժիններ՝

«Զվարթնոց» օդանավակայանի թռիչքուղուց բերման են ենթարկել երեք տղամարդու, որոնք աշխատում են օդանավակայանում

Նոյեմբերի 15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկի ուղեբեռի միջից հափշտակել էին ոսկյա զարդեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Բաժնի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը, համագործակցելով ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ։ Միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Հաղորդումից ժամեր անց ոստիկանները օդանավակայանի թռիչքուղուց կասկածանքով բաժին բերման ենթարկեցին երեք տղամարդու, որոնք աշխատում են օդանավակայանում․ երկուսը՝ որպես կառամատույցի գործակալ, մեկը՝ կառամատույցի օպերատոր։ Ինքնաթիռից ուղեբեռների բեռնաթափմամբ ու բարձմամբ զբաղվող ընկերության ավտոմեքենայում էլ հայտնաբերվեցին հափշտակված զարդերը։ Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվել են տարածքային նախաքննական մարմնին ու ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930