Բաժիններ՝

Samsung-ը կարող է Intel-ին զիջել առաջնությունը կիսահաղորդիչների շուկայում

Samsung Electronics եւ SK Hynix ընկերությունները կարող են կորցնել կիսահաղորդիչների համաշխարհային շուկայում այժմ իրենց պատկանող առաջին եւ երրորդ տեղերը: Այդ մասին նոյեմբերի 19-ին հայտնել է KBS հարավկորեական հեռուստաալիքը՝ վկայակոչելով IC Insights կոնսալտինգային ընկերության տվյալները:

Կանխատեսման մեջ նշված է, որ այս տարի տասնհինգ խոշորագույն պրոֆիլային համաշխարհային ընկերությունների միագումար վաճառքներն անցյալ տարվա համեմատությամբ կկրճատվեն մոտավորապես 15 տոկոսով՝ կազմելով 314,9 մլրդ դոլար: Ընդ որում՝ Samsung Electronics-ի ցուցանիշը կկրճատվի 29 տոկոսով՝ մինչեւ 55,6 մլրդ դոլար, ինչի արդյունքում այն ցուցակում առաջինից կիջնի երկրորդ տեղ: SK Hynix-ի արտադրանքի վաճառքները, ինչպես սպասվում է, կնվազեն 38 տոկոսով՝ մինչեւ 22,8 մլրդ դոլար, ինչի հետեւանքով ընկերությունը երրորդից կտեղափոխվի չորրորդ հորիզոնական:

Դրա հետ մեկտեղ, ամերիկյան Intel-ը կզբաղեցնի առաջին դիրքը, իսկ տայվանյան TSMC-ն՝ երրորդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս