ՀՀ-ի քաղաքացիներն առանց վիզաների կկարողանան մեկնել Դանիա. ԱԺ-ն քննարկում է օրենքի նախագիծը

Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Այսօր խորհրդարանի նիստում օրինագիծը ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

«Դանիայի Թագավորությունը չի ստորագրել 2012թ. ստորագրված ՀՀ-ի և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը, որով նշված է, որ համաձայնագիրը չի կիրառվում Դանիայի դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական ծառայությունների կողմից վիզաների տրամադրման ընթացակարգերի նկատմամբ, և որի ստորագրման ժամանակ կողմերը համատեղ հայտարարությամբ, նպատակահարմար են համարել, որ Դանիայի և Հայաստանի կառավարությունները կնքեն կարճաժամկետ վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ երկկողմ համաձայնագիր»,- ասաց Ադոնցը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018 թ.:

 

Տեսանյութեր

Լրահոս