Ինչ կապ կա Արցախի ընտրությունների եւ Մովսես Հակոբյանի ազատման միջև. ինչ սցենար է գծվել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է միանգամից երեք զինվորականի` գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանին իր երկու տեղակալների հետ։ Ուշագրավ է, որ այս փոփոխությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է ղարաբաղյան ընտրություններից առաջ սեփական վերադասավորումներն անել այնտեղ։

Հայտնի է, որ Մովսես Հակոբյանն ԱԽՔ Արմեն Գրիգորյանի քեռին է, իսկ վերջինս Արցախի նախագահի ընտրություններում սատարում եւ հովանավորում է Մասիս Մայիլյանին։ Մեր աղբյուրի պնդմամբ, այս կադրային փոփոխությամբ Փաշինյանը Մայիլյանի դիրքերը թուլացնելու եւ Արայիկ Հարությունյանին ուժեղացնելու նպատակ ունի։

Ավելին, որոշ տեղեկություններով, նաեւ այսպիսի սցենար է գծվել. Արայիկ Հարությունյան` Արցախի նախագահ, Մասիս Մայիլյան` ԱԺ նախագահ։ Սակայն Մայիլյանը չի համաձայնել, քանի որ նախագահ դառնալու մեծ ախորժակ ունի։

Այս ֆոնին բավական հետաքրքիր է Բակո Սահակյանի լռությունը, նա բացահայտ չի ցանկանում առայժմ որեւէ մեկին աջակցել։ Փոխարենը Հայաստանի իշխանություններն են ոտուձեռ ընկել, տեսնես` ինչ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս