Իտալիա-Հայաստան` 9:1
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը իր պատմության մեջ կրեց ամենախոշոր հաշվով պարտությունը՝ 9:1:
Եվրո-2020-ի որակավորման վերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի թիմը հյուրընկալվեց Իտալիային: Պալերմո քաղաքում կայացած խաղում Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը 9 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Իտալիայի կազմում դուբլեր ձևակերպեցին Իմոբիլեն, Զանիոլոն, մեկական անգամ աչքի ընկան Բարելլան, Ռոմագնոլին, Ժորժինյոն, Օրսոլինին, Չիեզան: Հայաստանի միակ գոլը խփեց Էդգար Բաբայանը:
Սա Հայաստանի ընտրանու պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունն է:
Եվրո-2020-ի J խմբում Հայաստանի թիմը նախավերջինն է: