Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ է վառել երեկվա ողբերգությունից մահացած 4 երեխաների և նրանց տատիկի հոգիների հանգստության համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ է վառել երեկվա ողբերգությունից մահացած 4 երեխաների եւ նրանց տատիկի համար:
«Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության հինգ զոհերի հոգիների հանգստության համար»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:
Շրջում եմ Նոր Հաճնով, այցելում եմ Սուրբ Հովհաննես եկեղեցի։
Շրջում եմ Նոր Հաճնով. Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության հինգ զոհերի հոգիների հանգստության համար:
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 17. November 2019