Բաժիններ՝

«Թո՛ղ խաղաղությունն ու սերը թևածեն ձեր ընտանիքներում, որտեղ գիշերուզօր անհամբեր սպասում են ձեզ». Ռուզաննա Խաչատրյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը, Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նոյեմբերի 17-ին Հայկական բանակի ռազմաբժշկական ծառայությունը տոնում է իր կազմավորման 27-րդ տարեդարձը:

Ուզում եմ ջերմագին ողջույնի, անկեղծ երախտիքի և հիացմունքի խոսքեր հղել զինվորական բժիշկներին, բանակի ողջ բուժանձնակազմին՝ ամբողջովին հասկանալով և գնահատելով նրանց ծառայողական սխրանքների արժեքն ու կարևորությունը բանակային բարդ, պատասխանատու, համակարգված առօրյայի մեջ։

Փա՛ռք ու պատիվ բոլորիդ։

Բարի՛ ծառայություն եմ ձեզ մաղթում և մասնագիտական բեղուն գործունեություն։

Թո՛ղ խաղաղությունն ու սերը թևածեն ձեր ընտանիքներում, որտեղ գիշերուզօր անհամբեր սպասում են ձեզ․․․

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա»
ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյան»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս