Գերմանիայում ԻՊ հետ առնչություն ունենալու կասկածանքով կին է ձերբակալվել
Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է գերմանական Հեսսեն երկրամասում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԳԴՀ դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 16-ին կհրապարակվի կնոջը կալանավորելու որոշումը: