Նոր փոփոխություն. Ամուլսարի թեման երկու տարով կարող է հետաձգվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը, Վարազդատ Կարապետյանը և Մերի Գալստյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Ընդերքի մասին» օրենսգրքում, որով կառավարությանը կարգելվի մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվություն տալ:

Այս փոփոխություններով նախատեսվում է նաև, որ այն ընկերությունները, որոնք չունեն ՇՄԱԳ կամ ունեցած ՇՄԱԳ-ը կորցրել է իր ուժը, նույնպես ընկնում են այս օրենքի ազդեցության տակ:

Սա ենթադրում է, որ եթե մինչև այս փոփոխության ընդունումը «Լիդիան Արմենիային» Ամուլսարի հանքի շահագործման համար տրված ՇՄԱԳ-ը չեղարկվի, ապա այդ հանքավայրի շահագործման թեման առնվազն երկու տարով կհետաձգվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930