Աշխատատեղեր են բացվում, 1000 թափուր աշխատողի տեղ կա, մարդ չեն գտնում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում կա թափուր աշխատատեղերի պրոբլեմ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին 15 օրերին ես մասնակցել եմ երկու արտադրական ձեռնարկության բացման, և սեփականատերերն ինձ հավաստիացնում էին, որ իրենք ավելի քան 1000 ազատ աշխատատեղ ունեն, այսօրվա դրությամբ մարդիկ աշխատողներ են փնտրում եւ չեն կարողանում գտնել։ Հանրապետության բոլոր շինարարական հաստատությունները խրված են պատվերներով և ոչ թե պարտքերով»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ հաջորդ տարի այս տեմպերն էլ ավելի են շատանալու և նոր աշխատատեղեր են բացվելու։
Մանրամասները՝ տեսանյութում։