«Պետք ա պաշտոնյան չգողանա, չմսխի, և սա է, որ մեզ բերելու է մեր վերջնական հանգրվանին»
Վարչապետ Փաշինյանի համոզմամբ՝ 2020 թվականի բյուջեի նախագծում արտացոլված աճի տեմպ պահելու համար անելիք ունեն և՛ գործարարը, և՛ պաշտոնյան, և՛ շարքային քաղաքացին։
«Ինչպե՞ս ենք այդ աճի տեմպը պահելու, դրա համար պետք ա, որ գործարարը՝ հարկ վճարի, վաճառողը՝ ՀԴՄ կտրոն տպի, գնորդը՝ պահանջի, պաշտոնյան՝ չգողանա, պաշտոնյան՝ չմսխի, արդյունավետ ծախսի և սա է այն արդյունավետ բանաձևը, որը մեզ բերելու է մեր վերջնական նպատակին»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նկատեց, որ այն բիզեսմենը, որը ՀԴՄ չի տպում, գողանում է զինվորից, բանակից, թոշակառուից և ուսուցչից, իսկ այդ գողությունը պետք է պատժվի։