«Ատկատի մտադրություն ունեցող պաշտոնյաները նստելու են՝ որ քաղաքական թիմից ուզում ա՝ լինի». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ 2020 թվականի բյուջեում արտացոլված թվերին ու նախագծի վերաբերյալ քննադատություններին։
Փաշինյանն անդրադարձավ մասնավորապես 2020 թվականի բյուջեի նախագծի քննադատություններին՝ կապված կապիտալ ծախսերի թերակատարման հետ՝ որպես դրա պատճառ համարելով անորակ աշխատանքը։
«Մարդիկ պետք է հասկանան, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու, ատկատի մտադրություն կամ գործողություն անող պաշտոնյաները դատվելու են, նստելու են, բեկում-ներում չի լինելու, ով ուզում ա լինի, որ քաղաքական թիմից ուզում ա լինի։ Այսօր մեր կապիտալ ծախսերի թիվ մեկ խոչընդոտը մեր առաջադրած պահանջներն են, մենք երբեմն խնդիր ենք ունենում շինարարարական կամակերպությունների հետ։ Նրանք պատրաստ չեն մեր դրած պահանջներով աշխատել, դրա համար նույն գործը երեք անգամ անում են»,-ասաց Փաշինյանը։