Վարազդատ Կարապետյանը՝ մարզպետների լիազորություններն ընդլայնելու մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն անդրադառնալով Տարածքային կառավարման մասին օրենքի փաթեթին, որով ընդլայնվում են մարզպետների լիազորությունները, ինչը, շատերի կարծիքով՝ Սահմանադրության խախտում է, նշեց, որ համայնքների իրավական հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը, որն այժմ Տարածքային կառավարման նախարարությունն է:
«Կառավարությունն ունի իր ստորաբաժանումները և իր ներկայացուցչությունը մարզերում, որոնք մարզպետարաններն են ու մարզպետներն են: Հարցը մենք քննարկել ենք հանձնաժողովի նիստում, որին բոլորը դրական եզրակացություն տվեցին, այդ թվում՝ ընդդիմությունը: Հիմա օրենքն ասում է, որ ոչ թե մարզպետները կգնան ու վերահսկողություն կիրականացնեն, այլ Կառավարությունը կարող է վերահսկողություն իրականացնել նրանց միջոցով: Այսինքն՝ որոշակի հարցեր կան, որոնք ամեն անգամ կենտրոնից դեպի համայնքներ մենք չենք կարող տեղեկատվություն ապահովել, այդ պատճառով էլ մարզետների միջոցով դեպի համայնքներ այդ ամենը պետք է կարգավորվի»,- շեշտեց պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան