Բաժիններ՝

Վենետիկի քաղաքագլուխը հայտարարել է հեղեղումից մեկ միլիարդ եվրոյի վնասի մասին

Վենետիկում հեղեղումից վնասն աճել է մինչեւ մեկ միլիարդ եվրո: Այդ մասի հայտարարել է քաղաքագլուխ Լուիջի Բրունյարոն: «Մենք ավերեցինք Վենետիկը: Խոսքը վերաբերում է միլիարդի հասնող վնասին, եւ մենք խոսում ենք այն մասին, ինչ տեղի է ունեցել նախանցյալ օրը, այլ ոչ թե այսօրվա մասին»,- ասել էնա Վենետոյի մարզի նահանգապետ Լուկա Ձայայի եւ «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի հետ Սուրբ Մարկոսի հրապարակ այցելության ժամանակ:

Ավելի վաղ Վենետիկի քաղաքագլուխը Twitter-ում գրել է, որ հարկադրված է եղել փակելու հրապարակները «բարձր ջրի» նոր ալիքի պատճառով, որը նոյեմբերի 15-ի առավոտյան հասել է 153 սանտիմետրի: Ձայան, իր հերթին, Վենետիկում իրավիճակը բնորոշել է որպես «լիակատար ավերում»:

«Սուրբ Մարկոսի բազիլիկի ներսում ջուրը, պետք է որ գտնվի մեկ մետրի մակարդակում: Ջուրը ողողել է տներն ու խանութները: Ավերումը լիակատար է, որովհետեւ նախ ջուրը գալիս է ու վնաս հասցնում, իսկ հետո, երբ այն հեռանում է, թողնում է աղ, որը քայքայում է պատերը, հատակները, արվեստի ստեղծագործությունները, խճանկարները եւ բոլոր էլեկտրական համակարգերը»,- նշել է Ձայան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս