Բաժիններ՝

Պիկեն նախատեսում է «Բարսելոնա» վերադարձնել Ինիեստային, Խավիին և Սուբիսարետային

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խաղային կարիերայի ավարտին ցանկանում է կատալոնական ակումբի նախագահ դառնալ:

32-ամյա ֆուտբոլիստը նախատեսում է Անդոնի Սուբիսարետային վերադարձնել «Բարսելոնա»՝ որպես մարզական տնօրեն, իսկ Խավիին նշանակել գլխավոր մարզիչ:

Նաև Պիկեն կցանկանար ակումբի ենթակառուցվածքում տեսնել նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստային, ով այժմ խաղում է Ճապոնիայում:
Պիկեն դեմ չի լինել նաև թիմ վերադարձնել կատալոնական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, ինչպես հաղորդում է El Larguero-ն:
Պիկեն հասկանում է, որ այդ մարդիկ ժամանակին օգնեցին, որ «Բարսելոնան» դառնա աշխարհի խոշորագույն ակումբներից մեկը, և թիմի երկրպագուները դեռ ջերմություն են զգում նրանց հանդեպ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930