Թուրքիան ընդգրկուն գործողություն է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ
Ավելի քան 2 հազար թուրք ուժայիններ են մասնակցում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ նոր գործողությանը երկրի հարավ – արեւելքում: Այդ մասին ասված է հանրապետության ներքին գործերի նախարարության՝ նոյեմբերի 13-ին տարածված հայտարարության մեջ։
Գործողությունն իրականացվում է Վանի, Հաքյարիի եւ Շըռնաքի նահանգներում: Դրա նպատակն է ձմռան շրջանին ՔԱԿ-ի նախապատրաստման կանխումը, երբ կազմակերպության անդամները կառուցում են ամրություններ եւ ստեղծում ենթակառուցվածք Թուրքիայի տարածքում իրենց գործունեության ապահովման համար: Գործողությանը մասնակցում են ժանդարմերիայի եւ տարածաշրջանային ուժային կառույցների 2360 աշխատակիցներ:
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը 1984 թվականից զինված պայքար է մղում Թուրքիայի՝ առավելապես քրդերով բնակեցված հարավ – արեւելյան շրջաններին անկախության տրամադրման համար: 2015 թվականի հուլիսին հակամարտության սրվելուց հետո սպանվել են մի քանի հազար թուրք զինծառայողներ եւ հարյուրավոր զինյալներ: Թուքիայում ՔԱԿ-ը համարում են ահաբեկչական անջատական կազմակերպություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: