![](/banners/BeFunky-design.jpg)
Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/994987.jpg)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Հանդիպումը կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում:
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց գլխավոր տնօրենին կոնֆերանսին և պանելային քննարկմանը մասնակցելու՝ ընձեռնված հնարավորության համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ընթացող 40-րդ Գլխավոր կոնֆերանսի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը, որին մասնակցում էին նաև Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նիկոլ Փաշինյանը նաև հարցազրույց տվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը: