Բաժիններ՝

Ասկերանում քաղաքացին ձիով պայթել է հակահետևակային ականի վրա. նա հրաժարվել է մնալ հիվանդանոցում

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում քաղաքացին նոյեմբերի 9-ին իրեն պատկանող ձիով պայթել է հակահետևակային ականի վրա, ստացել վնասվածքներ: Քաղաքացին հիվանդանոցում ստացել է բժշկական օգնություն, հրաժարվելով ստացիոնար հսկողությունից, գնացել է տուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի բժիշկ-համակագրող Արևատ Ալեքսանյանը:

Արցախի Հանրապետության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը նոյեմբերի 9-ին ժամը 17:45-ին Ստեփանակերտի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացել առ այն, որ նույն օրը ժամը 16:20-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Ա. Օ.-ն ձախ սրունքի շրջանի հյուսվածքների բազմաբեկորային վնասվածքով, աջ սրունքթաթային հոդի շրջանի բեկորային վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Օ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքի «Քարագլուխ» կոչվող տեղամասում` իրեն պատկանող ձիով հակահետևակային ականի վրա պայթելու հետևանքով։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի բժիշկ-համակարգող Արևատ Ալեքսանյանը հայտնեց, որ քաղաքացին բկ է դիմել նոյեմբերի 9-ի երեկոյան: «Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է բժշկական օգնություն, վերքը վիրակապվել է, կատարվել է հակափայտացման սրսկում: Հիվանդին առաջարկվել է ստացիոնար հսկողություն, սակայն նա իր գրությամբ հրաժարվել է և գնացել տուն»,-ասաց Ալեքսանյանն ու հավելեց՝ քաղաքացին դրանից հետո բկ չի դիմել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս