Ռուսաստանում զբոսաշրջության զարգացման մեջ ներդրումները պլանավորվում է ավելացնել եռակի. Ռոստուրիզմ
Պլանավորվում է, որ Ռուսաստանում մինչեւ 2035 թվականն ընկած ժամանակաշրջանի համար զբոսաշրջության զարգացման նոր մշակվող ռազմավարությունը ենթադրում է որ ներդրումների ծավալը դրա իրագործման ընթացքում կավելանա երեք անգամ: Այդ մասին հայտարարել է Զբոսաշրջության դաշնային գործակալության (Ռոստուրիզմ) ղեկավար Դմիտրի Գորինը:
«Հնարավոր չէ ճյուղը պատկերացնել առանց ներդրումների: Մինչեւ 2035 թվականը զբոսաշրջության զարգացման ռազմավարության սկզբունքային տարբերությունը նախորդներից այն է, որ ներդրումներն ավելանալու են երեք անգամ»,-ընդգծել է փորձագետը՝ հանդես գալով Online Travel յոթերորդ միջազգային խորհրդաժողովում:
Ռոստուրիզմի ներկայացուցիչը ճշտել է, որ այդ ներդրումները պետք է ուղղվեն անմիջականորեն տուրիստական օբյեկտների՝ ճանապարհների, ենթակառուցվածքի, ծառայությունների զարգացմանը:
Նա նաեւ պատմել է, որ նոր ռազմավարության մեջ շատ հստակորեն ամրագրվել են զբոսաշրջության բոլոր հիմնական, այդ թվում եւ գործնական տեսակները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: