«Ապրի ինքը՝ լսելու ունակության, հասկանալու կարողության ու անձնական դիրքորոշման համար». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրախ եմ, որ Արսեն Բաբայանը անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց։ Շնորհակալ եմ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին նրանց անձնական երաշխավորության համար։

Պարոն Իշխանյանը բազմիցս է ապացուցել իր սկզբունքայնությունը եւ բոլոր հանգամանքներում հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, իսկ Սիսակ Գաբրիելյանի հետ առիթ ունեցել եմ քննարկել այս հարցը։ Ապրի ինքը՝ լսելու ունակության, հասկանալու կարողության ու անձնական դիրքորոշման համար»։

https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/3750072195018624

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930