«Մենք` որպես համանախագահներ, պետք է այնպես անենք, որ փոխզիջումն ազնիվ լինի». Լավրովը` Արցախի հակամարտության կարգավորման մասին

«Տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումն ամրագրված են խաղաղ կարգավորման բոլոր փաստաթղթերում»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախի հակամարտության կարգավորման գործընթացին:

Պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է Արցախի հակամարտության կարգավորումը ներկայացնի 3 կողմի շահերը, երբ Ադրբեջանը շարունակաբար խոսում է տարածքային ամբողջականության սկզբունքից և ոչ մի դեպքում չի համաձայնում Արցախի ժողովրդի լիարժեք ինքնորոշման սկզբունքին, ՌԴ ԱԳ նախարարն ասաց, որ տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումն ամրագրված են խաղաղ կարգավորման բոլոր փաստաթղթերում:

Նրա խոսքով, վերջնական որոշումն ամեն դեպքում պետք է բխի բոլոր այս սկզբունքներից, ինչը չեն վիճարկում ո՛չ պաշտոնական Երևանը, ո՛չ Բաքուն:

«Մնացածը դիվանագիտության արվեստ է և փոխզիջման գնալու պատրաստակամություն։ Ցանկացած համաձայնություն, հատկապես նման դժվար խնդիրի դեպքում, առաջին հերթին պետք է հենված լինի փոխզիջումների վրա, և մենք` որպես համանախագահներ, պետք է այնպես անենք, որ փոխզիջումն ազնիվ լինի և ներկայացնի հակամարտող կողմերի  շահերի իրական բալանսը»,- ասաց Սերգեյ Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930