Գանան դարձել է 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը
Գանայի Հանրապետությունը Սերբային ծանուցել է ինքնահռչակ Կոսովոյի անկախության՝ իր ճանաչումը հետկանչելու մասին՝ դառնալով 16-րդ երկիրը, որն այդ կերպ է վարվել: Համապատասխան նոտան հասցվել է Բելգրադ, նոյեմբերի 11-ին հաղորդել է Սերբիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Գանայի Հանրապետությունը հետ է կանչել Կոսովոյի եւ Մետոքիայի ճանաչումը, ինչի մասին նոտայով ծանուցել է Սերբիայի ԱԳ նախարարությանը: Դրանով իսկ Գանան դարձել է ՄԱԿ-ի անդամ 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի ճանաչումը: Գանայի կառավարությունը կարծում է, որ Կոսովոյի եւ Մետոքիայի միակողմանի հռչակված անկախության ճանաչման՝ 2012 թվականի որոշումը եղել է վաղաժամ, ճանաչումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եղել են Հելսինկիի հռչակագրի խախատում եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244-րդ բանաձեւի հիմնարար խախտում»,- ասված է հաղորդագրության մեջ: Կոսովոյի անկախության իրենց ճանաչումը հետ են կանչել Պապուա Նոր Գվինեան, Բուրունդին, Սուրինամի Հանրապետությունը, Գվինեա Բիսաուն, Լիբերիան, Լեսոտոն, Մադագասկարը, Պալաուի Հանրապետությունը եւ այլ երկրներ: Ներկայումս Կոսովոյի Հանրապետությունը, Սերբիայի վարկածով՝ ճանանչել է 100 երկիր:
Պրիշտինան պնդում է, որ նման պետությունների թիվը 117 է: Կոսովոյի ճանաչման դեմ են հանդես գալիս ավելի քան 60 երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Հունաստանը, Իսրայլը, Հնդկաստանը, Իսպանիան եւ Չինաստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



