Բաժիններ՝

«Ռոմա»-ի մարզիչն ասել է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Մխիթարյանը

Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է այն մասին, թե Մխիթարյանը երբ կվերադառնա խաղադաշտ:

Անդրադառնալով վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին, մասնավորապես Հենրիխ Մխիթարյանին, Ֆոնսեկան շեշտել է, որ հայ կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո, երբ հավաքականները կավարտեն իրենց ելույթները մի շարք մրցաշարերում:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Կիսապաշտպանը չմասնակցեց նաև Հայաստանի հավաքականի վերջին խաղերին: Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս արդեն մոտ 6 շաբաթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930