Մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

Քիչ առաջ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ  նախարարի այցի օրակարգը սկսվել է նոյեմբերի 10-ի երեկոյան հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման այցելությամբ: Միջոցառումն անցկացվել է Հայաստանի Ազգային պատկերասրահում: Այսօր առավոտյան ՌԴ ԱԳ նախարարին է հյուրընկալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀՀ նախագահ  Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

 

Տեսանյութեր

Լրահոս