Բաժիններ՝

Պատարագի ընթացքում անվայել արտահայություններ անելու փաստով նյութեր են նախապատրաստվում

Ոստիկանությունը շաբաթ օրը՝ նոյեմբերի 9-ին տեղեկություններ է ստացել, որ Երևան քաղաքի բնակիչներ՝ մի կին և մի տղամարդ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մուտք գործելով Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հավատացյալների նկատմամբ:

Նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել։

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930