ԱՄՆ-ը կոչ է արել Իրաքում դադարեցնելու բռնությունը և անցկացնելու ընտրություններ
ԱՄՆ-ն անհանգստացած է Իրաքում տեղի ունեցող անկարգություններից եւ երկրի իշխանություններին կոչ է անում անցկացնելու ընտրություններ՝ բռնությունը դադարեցնելու համար: Նոյեմբերի 10-ին այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Իրաքում բողոքավորների, քաղաքացիական ակտիվիստների եւ ԶԼՄ-ների վրա շարունակվող հարձակումներից, ինչպես նաեւ Համացանց մուտքի սահմանափակումներից (…) Չնայած մահացու ելքով բռնությանը եւ Համացանց մուտքի արգելքին, Իրաքի ժողովուրդը հարկադրեց լսել իրեն, ընտրությունների եւ ընտրական բարենորոգումների՝ իր կոչերին: ԱՄՆ-ը միանում է Իրաքում ՄԱԿ-ի առաքելությանը եւ Իրաքի կառավարությանը կոչ է անում դադարեցնելու բռնությունը բողոքավորների նկատմամբ եւ կատարելու նախագահ (Բարհամի) խոստումն իրականացնել բարենորոգումներ եւ անցկացնել վաղաժակետ ընտրություններ»,- ասած է հայտարարության մեջ:
Իրաքում անցյալ ամսվանից չեն դադարում բողոքի ակցիաները կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի եւ կոռուպցիայի դեմ: Գործնականում ամենուրեք դրանք ուղեկցվում են բռնությամբ եւ անկարգություններով:
Բողաքվորները պահանջում են կառավարության հրաժարականը եւ խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններ: Խորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեի տվյալներով՝ բողոքների ժամանակ դրանց զոհ է դարձել 319 մարդ, այդ թվում ցուցարարներ եւ անվտանգության ուժերի աշխատակիցներ: Տուժել է շուրջ 15 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: