Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձին
Նոյեմբերի 10-11-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում նկատված օձի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Արտաշար գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:



