«Արդյո՞ք ուղղաթիռը դատարկ է թռչել Երևան, թե՞ «չժանգոտելու» համար ծառայել է որպես վարչապետի ընտանիքի անդամների անձնական փոխադրամիջոց…»
Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը Արցախ է մեկնում ուղղաթիռով՝ իր կողքին ունենալով ընտանիքի անդամներին: Հաթերք գյուղի ճանապարհին նրա հետևից ջուր է լցնում արցախցի գյուղացին: Նշանակում է որ այդ հատվածում նա ոչ թե ուղղաթիռում այլ ավտոյում է եղել:
Հարց առաջին՝ արդյոք դա եղել է նոր գնված զրահապատ ավտոն, թե Արցախի իշխանությունների կողմից տրամադրված փոխադրամիջոց:
Եթե դա եղել է զրահապատ ավտոն, կնաշանակի, որ ավտոն դատարկ քշել է մինչև Արցախ՝ այդտեղ սպասարկելու համար Նիկոլ Փաշինյանին: Ի դեպ, սելֆիների սիրահար Նիկոլ Փաշինյանը զարմանալիորեն չի հավերժացրել այդ «զգայացունց» պահը:
Արցախից վերադարձի ճանապարհին վարչապետը եղավ Գորիսում ու Եղեգնաձորում, արդեն նոր գնված զրահապատ ավտոյով: Նրան չէին ընկերակցում ընտանիքի անդամներն ու չկար ուղղաթիռը:
Հարց երկրորդ՝ արդյո՞ք ուղղաթիռը դատարկ է թռչել Երևան, թե՞ «չժանգոտելու» համար ծառայել է որպես վարչապետի ընտանիքի անդամների անձնական փոխադրամիջոց…»:
https://www.facebook.com/robert.markarian/posts/10206655680106924



