Բաժիններ՝

«Երկու քաղաքացի մուտք են գործել Երևանի եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարզվում է, որ երեկ երկու քաղաքացի մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:

Նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և, ըստ տեղեկութունների, նմանատիպ արարքներ կատարել են նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Հիշեցի, որ իշխանափոխության օրերին մեկ այլ անձ փորձել էր սղոցել Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթի խաչը։ Իսկ եկեղեցու հանդեպ ինչե՜ր են կատարվել ու կատարվում այս երկու միջադեպերի արանքում, հիշեք ինքներդ։

Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով երիտասարդ աղջիկների մի խումբ էլ ներխուժելու է որեւէ եկեղեցի եւ բացի իր դոշերը։ Կամ՝ party կազմակերպի: Կամ՝խորը ու համապարփակ համբուրվի։

Հ.Գ. Անգլերենից լավ չեմ։ Կարո՞ղ եք օգնել։ Pussy Riot հայերեն ո՞նց կլինի»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10219714704476254

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930