Բաժիններ՝

«Ռոման», «Յուվենթուսը», «Լացիոն»․ ի՞նչ դիտել Իտալիայի առաջնությունում այսօր

Իտալիայի առաջնությունում ընթանում է 12-րդ տուրը։ Այսօր իրենց հանդիպումները կանցկացնեն «Ռոման», «Յուվենթուսը», «Միլանը» և «Լացիոն»։

«Յուվենթուս» – «Միլան»

«Յուվենթուսը» ութ խաղում անընդմեջ հաղթել է «Միլանին», կկարողանա՞ն Սարիի սաները անել նույնն այսօր։

«Յուվենթուսը» չեմպիոնական սկսեց ընթացիկ մրցաշրջանը. Մաուրիսիո Սարիի թիմը գլխավորում է աղյուսակը 11 տուրից հետո: «Ծեր սենյորան» ակտիվում ունի 29 միավոր և հետ է մնում «Ինտերից» ընդամենը մեկ միավորով, ուստի Իտալիայի չեմպիոնը դեռևս չի կարող իրեն ապահով զգալ: Վերջին տուրում «Տորինոյի» նկատմամբ 1։0 հաշվով տարած հաղթանակը մրցաշրջանում իններորդն էր «Յուվենթուսի» համար:

«Միլանը» հույսեր էր կապում ընթացիկ մրցաշրջանի հետ, բայց արդեն մեկնարկային խաղերում թիմի արդյունքները ցույց տվեցին, որ ռոսոներները դեռ չեն կարող պայքարել Չեմպիոնների լիգայի համար: Ստեֆանո Պիոլիի գալուց հետո իրավիճակը շատ չի փոխվել։ Չնայած «Միլանը» ակտիվում 13 միավորով ունենալով աղյուսակում ընդամենը 12-րդն է, չորրորդ տեղում գտնվող «Լացիոյից» բացը 8 միավոր է:

Խաղը տեղի կունենա այսօր՝ 23։45-ին։

«Պարմա» – «Ռոմա»

«Պարման» չի կարողանում հաղթել 3 խաղ անընդմեջ, կկարողանա՞ դրանից օգտվել «Ռոման»։

«Պարման» մրցաշրջանը մեկնարկեց բարձր մակարդակի վրա. Ռոբերտո Դ’Ավերսայի թիմը 11 տուրից հետո զբաղեցնում է աղյուսակի 10-րդ տեղը: «Խաչակիրները» յոթ միավորով հետ են մնում Եվրոպայի լիգայի գոտուց, բայց նրանք արդեն հեռու են դուրս մնալու գոտուց վեց միավորով, ինչը թույլ է տալիս խաղալ առանց նյարդայնանալու:

Վերջին տուրում «Պարման», հակառակ կանխատեսումներին, խլեց միավորներ «Ֆիորենտինայից»՝ 1: 1 հաշվով ավարտելով խաղը:

«Ռոման» ակնհայտորեն ցանականում է ավարտել մրցաշրջանը Չեմպիոնների լիգայի գոտում և առայժմ Պաուլո Ֆոնսեկային հաջողվում է հաղթահարել առաջադրանքը. «Գայլերը» երրորդ տեղում են: Հռոմեացիները դժվար թե կարողանան ընդգրկվել չեմպիոնական մրցավազքում. «Ինտերը» և «Յուվենթուսը» համապատասխանաբար վեց և յոթ միավորով հեռավորության վրա են գտնվում, նրանց համար շատ ավելի կարևոր է պահպանել իրենց ներկայիս դիրքը։

Վերջին տուրում «Նապոլիի» նկատմամբ 2։1 հաշվով տարած հաղթանակը «Ռոմայի» համար անընդմեջ երրորդն էր, և, ընդհանուր առմամբ, առաջնությունում առանց պարտությունների շարքն արդեն հասնում է 6 խաղի։

Խաղը տեղի կունենա այսօր՝ 21։00-ին։

«Լացիո» – «Լեչե»

«Լացիոն» խաղադրույքներ է կատարում Չեմպիոնների լիգայի գոտում մրցաշրջանը ավարտելու վրա և առայժմ կատարում է իր առջև դրված խնդիրը. Սիմոնե Ինձագիի թիմը գտնվում է աղյուսակի չորրորդ տեղում: Այնուամենայնիվ, առաջին քառյակի համար մրցակցությունը շատ բարձր է. «Ատալանտան» և «Կալիյարին» հետ են մնում միայն լրացուցիչ ցուցանիշների պատճառով, իսկ «Նապոլին», հավանաբար, ևս կմիանա պայքարին։

«Լեչեն» դատապարտված է պայքարելու գոյատևման համար, ինչը հիմա անում է Ֆաբիո Լիվրանիի թիմը: Այս պահին ակումբը գտնվում է աղյուսակի 16-րդ հորիզոնականում: «Լեչեն» դուրս մնալու գոտուց հեռու է ընդամենը երկու միավորով, ուստի այս խաղից հետո այնտեղ հայտնվելու հնարավորություն կա: Վերջին հանդիպմանը «Լեչեն» բաց թողեց «Սասուոլոյի» նկատմամբ հաղթանակը, ոչ-ոքի՝ 2։2։

Խաղի տեղի կունենա այսօր՝ 18։00-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս