ԱՄՆ-ում նոր մահացու վարակիչ հիվանդություն է հայտնվել

ԱՄՆ-ում բացառիկ եւ վտանգավոր վիրուս են հայտնաբերել, որը տարածվում է մկան կղանքից: Երկրի առողջապահության մարմիններն արդեն իրենց անհանգստությունն են հայտնել նոր վիրուսի կապակցությամբ:

Այս վիրուսից արդեն երկու զբոսաշրջիկ է մահացել, ովքեր այցելել էին Կալիֆորնիայի Յոսեմիթյան ազգային զբոսայգի: Երկուսն էլ հաստատվել էին այգու տարածքի խրճիթներում, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տվյալ հիվանդությամբ վարակվածներից յուրաքանչյուր  երրորդին   մահացության է հանգեցնում: Բժիշկների խոսքով, բուժման հաջողությունը կախված է նրանից, թե որքան շուտ է հիվանդը դիմել բուժօգնության:

Տեսանյութեր

Լրահոս